Կենսագրություն

Արթուր Արմինը (Արթուր Բաբայան) բազմաթիվ գիտական աշխատությունների, ակնարկների եւ հոդվածների հեղինակ է։ Իր գրական մականունը՝ Արմին, որը նշանակում է՝ «հայ», վերցրել է իր նախասիրած գերմանացի բանաստեղծ, հրապարախոս եւ հայ ժողովրդի երախտավոր Armin Theophil Wegner-ի մականունից։

Արթուր Արմինը (Արթուր Բաբայան) ծնվել է 1958թ․ Երևանում։

1980-1988թթ․ նրա պատմվածքներն ու բանաստեղծությունները հրատարակվում են «Գարուն» ամսագրում եւ հաղորդվում Հայաստանի Հանրային Ռադիոյով։

1975-1980թթ․-ին, Երևանում, ստացել է բարձրագույն՝ ինժեներ-տնտեսագետի կրթություն (ԵժՏԻ)։

1989թ․-ին, «Արևիկ» պետական հրատարակչության կողմից հրատարակվում է Արթուր Բաբայանի «Նամակներ մենության հեռուներից» բանաստեղծությունների ժողովածուն։

1990-2017թթ․ բնակվել է ԱՄՆ-ում, Լոս Անջելես։

1996-1998 թթ., Լոս Անջելեսում հրատարակվող «Եղիցի Լույս» մշակութային հանդեսի խմբագիր։

1998 թվականին ամերիկյան «Հարավային Կալիֆորնիա Գեղարվեստական Կինոնկար» կազմակերպության կողմից արժանացել է “Jeanie Emerald Star Angel Award» մրցանակին։

1999 թվականին ստեղծում է Լոս Անջելեսի հայկական «SPURK-DIASPORA» հասարակական մշակութային կազմակերպությունը։

1999-2000թթ․ «ԼՈՒՅՍ» հեռուստաժամի եւ թերթի համախմբագիր։

2000 թվականին մասնակցում է լեգենդար բժիշկ Ջաք Գեւորգյանի (Բժիշկ Մահ) դատավարության մասին “Հեռանալու իրավունք” փաստավավերագրական ֆիլմի ստեղծմանը՝ որպես սցենարի հեղինակ եւ համապրոդյուսեր։

2003 թվականին «Բնազանցություն» (Մետաֆիզիկա) գրքի համար, հատկապես հաշվի առնելով «Տեսաբանություն» բաժինը, Արթուր Արմինին շնորհվեց «Բնության եւ Հասարակության Մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիայի» (IASNS) պատվավոր դոկտորի եւ ակադեմիայի իսկական անդամի կոչում։

2007 թվականին, «Հնագույն Հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր էպոսը» գիտական աշխատության համար պարգեւատրվել է «Բնության եւ Հասարակության Մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիայի» (IASNS) Սուրբ Գեւորգ շքանշանով։

2012 թվականին «Եվրոպական Բնական Գիտությունների Ակադեմիայի» (EANS, Hannover, Germany) կողմից պարգևատրվել է “Albert Schweitzer-Medaille” մրցանակով։

2017 թվականից վերադարձել եւ մշտական բնակվում է Հայաստանում (Երևան)։
2022 թվականից, Երևանում, «Արդինի հայագիտական հետազոտությունների հաստատություն» կազմակերպության համահիմնադիրն է։